Breadcrumb

  1. Santen-ի Գաղտնիության քաղաքականությունը Հայաստանում
  2. Թխուկների քաղաքականություն (cookie)

Թխուկների քաղաքականություն (cookie)

Ներածություն և կիրառման ոլորտ

Santen Oy (գլխավոր գրասենյակ՝ Kelloportinkatu 1 PO Box 33, FI-33101, Finland,  www.santen.am)  Հայաստանում գործունեություն է իրականացնում Santen Oy տեղական ներկայացուցչության գրասենյակի միջոցով: Santen Oy-ը պատասխանատու է այս կայքում օգտագործվող թխուկների (cookie) հետ կապված ձեր տվյալների հավաքման և մշակման համար:  

Այս քաղաքականությունը կբացատրի, թե ինչպես է այս վեբ կայքը օգտագործում թխուկներ՝ օգտվողներին հստակ և համապատասխան տեղեկատվություն տրամադրելու օգտվողի ընտրության մասին, որը վերաբերում է կայք մուտք գործելուց հետո վերահսկողությանը: Քաղաքականության մեջ օգտագործվում է «թպուկներ» եզրույթը՝ օրենսդրությամբ կարգավորվող թխուկներ և նմանատիպ տեխնոլոգիաներ (ինչպես, օրինակ, Տեղական ընդհանուր օբյեկտներ, որ սովորաբար անվանում են «ֆլեշ թխուկներ», վեբ փարոսներ կամ վրիպակներ, ներառյալ թափանցիկ հստակ gif-եր): Հավաքված տեղեկատվությունը վերաբերում է այն տվյալների, որոնք կարող են թույլ տալ նույնականացնել վեբ օգտվողներին/այցելուներին՝ դրանք միավորելով և մշակելով երրորդ անձանց կողմից պահվող այլ տվյալների հետ (ինչպիսիք են, օրինակ, IP հասցեն, տիրույթը և համակարգիչների գրանցման համարները, որոնք օգտագործում են մարդիկ, որոնք միանում են կայքին): Այս տվյալներն օգտագործվում և մշակվում են միայն վիճակագրական նպատակներով:

Սույն փաստաթուղթը հանդիսանում է Գաղտնիության քաղաքականության անքակտելի և էական մաս, իսկ դրանում պարունակվող տեղեկատվական ծանուցումը համապատասխանում է 2015 թվականի հունիսի 13-ի Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՕ-49 օրենքով սահմանված դրույթներին, Ֆինլանդիայի տվյալների պաշտպանության մասին օրենքի, Էլեկտրոնային գաղտնիության մասին 2002/58/EC հրահանգի, դրանում կատարված փոփոխություններով և ուժի մեջ մտած, ԵՄ Տվյալների պաշտպանության մասին ընդհանուր դրույթի 2016/679 («GDPR») և տվյալների պաշտպանության և տվյալների գաղտնիության մասին ցանկացած այլ համապատասխան օրենքների և նորմատիվ ակտերի դրույթների, ներառյալ՝ տվյալների պաշտպանության հայկական մարմնի (անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, ինչպես նաև տվյալների պաշտպանության օմբուդսմենի գրասենյակ (նաև հայտնի որպես Tietosuojavaltuutetun toimisto) կողմից սահմանված ցանկացած կարծիքների և ուղեցույցերի:  Հետևաբար, խորհուրդ ենք տալիս կարդալ մեր Գաղտնիության քաղաքականությունը՝ տվյալների պաշտպանության հարցում Santen-ի ընդհանուր հանձնառության մասին ավելին իմանալու համար:

Ինչ է թխուկը 

Թխուկը փոքր նիշք է, որը սովորաբար բաղկացած է տառերից և թվերից, որը ներբեռնվում է սարքի վրա, երբ օգտվողը մուտք է գործում կայք: Այնուհետև թխուկներն ուղարկվում են սկզբնական կայք յուրաքանչյուր հաջորդ այցելության ժամանակ: Թխուկներն օգտակար են, քանի որ դրանք բարելավում են կայքի ֆունկցիոնալությունն ու ընդհանուր աշխատանքը և օգտվողներին ավելի անհատականացված փորձ են ապահովում: Նրանք նաև տեղեկություններ են տալիս մեր այցելուների կողմից մեր կայքի օգտագործման մասին և օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես են այցելուներն օգտագործում մեր կայքը և դրանում մատուցվող ծառայությունները:

Թխուկների (cookie) և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործումը որոշ ժամանակահատվածում դարձել է սովորական, և թխուկները մասնավորապես կարևոր են շատ առցանց ծառայությունների մատուցման գործում: Հետևաբար, այդպիսի տեխնոլոգիաների օգտագործումը չի արգելվում օրենքով, բայց դրանք պահանջում են, որ մարդիկ նախապես տեղեկացված լինեն կայքում տեղադրված թխուկների (cookie)օգտագործման մասին և ընտրություն ունենան բոլորին ուղղակիորեն ընդունելու կամ, եթե ցանկանան, հարմարեցնեն իրենց թխուկների նախասիրությունները:

Թխուկների (cookie) տարբեր տեսակներ

Աշխատաշրջան և մշտական թխուկներ

Թխուկները կարող են ավարտվել զննարկչի աշխատաշրջանի ավարտին (սկսած այն ժամանակից, երբ օգտվողը բացում է զննարկչի պատուհանը մինչև այն ժամանակ, երբ նա դուրս է գալիս զննարկիչից) կամ կարող են պահվել ավելի երկար ժամանակով:

Աշխատաշրջանի թխուկներ՝ թույլ է տալիս կայքերին զննարկչի աշխատաշրջանի ընթացքում կապել օգտվողի գործողությունները: Դրանք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, օրինակ` հիշելու, թե ինչ է օգտվողը դրել իր գնումների զամբյուղում կայքում զննելիս: Դրանք կարող են օգտագործվել նաև անվտանգության համար, երբ օգտվողը մուտք է գործում ինտերնետային բանկինգ կամ վեբ-փոստի օգտագործումը դյուրացնելու համար: Այս աշխատաշրջանի թխուկները դադարում են զննարկչի աշխաշրջանից հետո:

Այսպես կոչված աշխատաշրջանային թխուկների (cookie) օգտագործումը (որոնք, ամեն դեպքում, մշտապես չեն պահվում օգտվողի համակարգչում և ինքնաբերաբար ջնջվում են զննարկիչը փակվելուն պես) խստորեն սահմանափակվում է տվյալների փոխանցման նպատակներով (բաղկացած է սերվերի կողմից ստեղծված պատահական թվերից)՝ բնութագրելով հատուկ աշխատաշրջանը, և անհրաժեշտ է կայքի անվտանգ և արդյունավետ զննումը թույլ տալու համար: Այս կայքում օգտագործված, այսպես կոչված, աշխատաշրջանի թխուկները խուսափում են համակարգչային որևէ այլ մեթոդներից, որոնք կարող են վտանգել օգտվողների վեբ զննության գաղտնիությունը:

Մշտական թխուկներ ՝ պահվում են օգտվողների սարքում զննարկչի աշխատաշրջանների միջև ժամանակահատվածում, ինչը թույլ է տալիս հիշել օգտվողի նախապատվությունները կամ գործողությունները կայքի միջոցով (կամ որոշ դեպքերում տարբեր կայքերում): Մշտական թխուկները կարող են օգտագործվել տարբեր նպատակների համար՝ ներառյալ կայքի օգտագործման ժամանակ օգտվողների նախապատվությունները և ընտրությունները հիշելը:

Առաջին և երրորդ կողմի թխուկները՝ արդյոք թխուկն «առաջին», թե «երրորդ» կողմինն է որոշվում է թխուկը տեղադրած կայքի կամ տիրույթի միջոցով: Առաջին կողմի թխուկներն ընդհանուր սահմանմամբ թխուկներ են, որոնք ստեղծվել են օգտվողի այցելած կայքի կողմից՝ URL պատուհանում ցուցադրված կայքի կողմից, օրինակ՝ Santen-ի կողմից ստեղծված թխուկներ www.santen.am կայքում: Երրորդ կողմի թխուկներն այն թխուկներ են, որոնք ստեղծվել են օգտվողի այցելածից տարբերվող այլ տիրույթի կողմից, որոնք ստեղծվել են ոչ www.santen.amկայքի կողմից, այլ ընկերությունների և կայքերի կողմից, ինչպիսին է Google-ը: Եթե օգտվողն այցելում է կայք (օրինակ՝ www.santen.am) և այլ ընկերություն ստեղծում է թխուկ www.santen.am-ի միջոցով, դա համարվում է երրորդ կողմի թխուկ:

Ինչպես ընդունել և ջնջել մեր թխուկները

Որոշ թխուկներ խիստ անհրաժեշտ են այս կայքի ճիշտ գործելու համար և չեն պահանջում օգտվողի համաձայնությունը, ինչպիսիք են էջի բովանդակության արագ և արդյունավետ բեռնման ապահովումը՝ բաշխելով ծանրաբեռնվածությունը բազմաթիվ համակարգիչների կամ անվտանգություն ապահովող այլ սարքերի միջև:

Այլ թխուկները նույնպես ողջամտորեն անհրաժեշտ կամ կարևոր են, բայց դրանք խիստ էական չեն և, հետևաբար, պահանջում են օգտվողի համաձայնությունը: Այս թխուկների (cookie) համար (օրինակ՝ կատարողականություն և ֆունկցիոնալություն, գովազդ/թիրախավորում), մենք հայցում ենք ձեր համաձայնությունը (մեր թխուկների (cookie) ազդերիզի վրա «ընդունեք բոլոր թխուկները» կոճակի միջոցով կամ մեր թխուկների  կարգավորումների (cookie) կամ ձեր զննարկչի թխուկների (cookie) կարգավորումների միջոցով) նախքան ձեր սարքի վրա դրանք տեղադրելը:

Եթե դուք չեք ցանկանում համաձայնություն տալ կամ ցանկանում եք ցանկացած պահի չեղարկել ձեր համաձայնությունը ոչ էական թխուկների համար, ապա ձեզ հարկավոր է փոփոխել ձեր նախապատվությունները  թխուկների կարգավորումներում (cookie) կամ ջնջել, արգելափակել կամ անջատել թխուկները ձեր զննարկիչի պարամետրերի միջոցով: Այս կարգավորումները սովորաբար հայտնաբերվում են ձեր ինտերնետ զննարկչի «ընտրանքներ» կամ «նախասիրություններ» ընտրացանկում: Այլապես, ավելի շատ մանրամասների համար դուք պետք է օգտագործեք «օգնություն» տարբերակը ձեր ինտերնետ զննարկչում կամ կարող եք կտտացնել ստորև նշված հղումներից մեկին՝ անմիջապես ձեր զննարկչի օգտվողի ձեռնարկին անցնելու համար՝ 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ թխուկների (cookie) որոշ կամ բոլոր կատեգորիաների անջատումը կամ արգելափակումը կազդի կայքի գործունակության վրա և կարող է ազդել մեր կայք ձեր մուտքի և փորձի վրա և մեր կողմից առաջարկվող ծառայությունների հետ կապված: 

Ձեր թխուկների (cookie) որևէ նախընտրություն սահմանափակվում է միայն այս կայքով և ոչ թե այլ երրորդ կողմին պատկանող այլ կայքերով կամ որևէ այլ կայքէջերով, որոնք կարող են կապակցված լինել այս կայքին: Այդ կայքերի կողմից օգտագործվող թխուկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ այդ կայքերի գաղտնիության ծանուցմանը կամ թխուկների քաղաքականությանը:

Մեր կողմից օգտագործվող թխուկները

Santen-ն իր կայքը գործարկելիս օգտագործում է թխուկներ՝ ծառայություններ առաջարկելու, օգտվողի փորձը բարելավելու, ինչպես նաև տարբեր պատճառներով հավաքագրված տվյալների համախառն վիճակագրություն մշակելու համար:

Այս թխուկները թույլ են տալիս տարբերակել ձեզ կայքի այլ օգտվողներից, ինչն օգնում է մեզ լավ փորձ տրամադրել, երբ զննում եք մեր կայքը, և նաև թույլ է տալիս կատարելագործել մեր կայքը:

Մեր կողմից օգտագործվող թխուկները «տեխնիկական» և «վերլուծական» են: Դրանք թույլ են տալիս մեզ ճանաչել և հաշվել այցելուների քանակը և տեսնել, թե ինչպես են այցելուները շարժվում կայքում, երբ նրանք օգտագործում են այն: Սա օգնում է մեզ բարելավել մեր կայքի գործելակերպը, օրինակ՝ համոզվելու, որ օգտվողները հեշտությամբ գտնում են իրենց անհրաժեշտը: Ստորև բերված աղյուսակից կարդացեք մեր օգտագործած անհատական վերլուծական թխուկների (cookie) և դրանց ճանաչման մասին:

Ավելի կոնկրետ, այս կայքն օգտագործում է այն տեսակի թխուկներ, որոնք նշված են ստորև բերված աղյուսակում.

Խիստ անհրաժեշտ թխուկներ

Այս թխուկներն անհրաժեշտ են կայքի գործունեության համար և չեն կարող անջատվել մեր համակարգերում: Դրանք սովորաբար սահմանվում են միայն ի պատասխան ձեր կողմից արված գործողությունների, որոնք հանդիսանում են ծառայությունների հարցում, ինչպիսիք են ձեր գաղտնիության նախապատվությունները սահմանելը, մուտք գործելը կամ ձևաթղթեր լրացնելը: Կարող եք ձեր զննարկիչին կարգադրել արգելափակել կամ զգուշացնել ձեզ այս թխուկների (cookie) մասին, բայց կայքի որոշ մասեր այդուհետ չեն աշխատի: Այս քուքիները չեն պահպանում որևէ անձնական նույնականացման տեղեկատվություն:

Թխուկի անվանում Աղբյուր Գործողության ժամկետ Նախադրված կարգավիճակ
OptanonAlertBoxClosed santen.am 13 ամիս Մշտապես ակտիվ
OptanonFunctional santen.am 13 ամիս Մշտապես ակտիվ
OptanonNecessary santen.am 13 ամիս Մշտապես ակտիվ
OptanonPerformance santen.am 13 ամիս Մշտապես ակտիվ

Գործառույթային թխուկներ 

Այս թխուկները թույլ են տալիս մեր կայքին հիշել ձեր կողմից կատարված ընտրությունները (օրինակ՝ ձեր օգտվողի անունը, լեզուն, նախապատվությունները կամ տարածաշրջանը)՝ ավելի անհատականացված առցանց փորձ տրամադրելու համար: Այս թխուկները հավաքում են տեղեկություններ, որոնք կարող են անանուն լինել, բայց կարող են ներառել նաև ձեր հրապարակած անձնական տեղեկությունները: Եթե դուք չեք ընդունում այս թխուկները, դա կարող է ազդել կայքի աշխատանքի և գործունակության վրա, և կայքի բովանդակության հասանելիությունը կարող է սահմանափակվել: 

Թխուկի անվանում Աղբյուր Գործողության ժամկետ Նախադրված կարգավիճակ
Contrast santen.am Աշխատաշրջան

ԱՆՋԱՏ/ անհրաժեշտ է օգտվողի համաձայնությունը

Polly santen.am Աշխատաշրջան ԱՆՋԱՏ/ անհրաժեշտ է օգտվողի համաձայնությունը
Textsize santen.am Աշխատաշրջան ԱՆՋԱՏ/ անհրաժեշտ է օգտվողի համաձայնությունը

Կատարողական թխուկներ 

Այս թխուկները հավաքում են տեղեկություններ այն մասին, թե ինչպես են այցելուները օգտագործում կայքն, օրինակ՝ թե որ էջերն են այցելում այցելուները առավել հաճախ, կայքում անցկացրած ժամանակի տևողությունը և արդյոք նրանք կայքից սխալի մասին հաղորդագրություններ են ստանում:  Այս թխուկները չեն հավաքում ձեզ նույնականացնող տեղեկություններ: Այս թխուկների (cookie) հավաքած ամբողջ տեղեկատվությունն անանուն է և օգտագործվում է միայն կայքի աշխատանքը բարելավելու համար: 
 
Google Analytics

Այս կայքն օգտագործում է Google Analytics-ը `Google- ի կողմից տրամադրված կայքերի վերլուծական ծառայություն («Google»): Google Analytics-ն օգտագործում է «թխուկներ», որոնք ձեր համակարգչի վրա տեղադրված տեքստային նիշեր են, որպեսզի կայքին օգնի վերլուծել, թե ինչպես են օգտվողներն օգտագործում կայքը: Ձեր կայքի օգտագործման վերաբերյալ թխուկների  (cookie) կողմից ստացված տեղեկատվությունը (ներառյալ ձեր IP հասցեն) կփոխանցվի Google-ին և կպահպանվի Միացյալ Նահանգների սերվերներում: Google-ը կօգտագործի այս տեղեկատվությունը` կայքի ձեր օգտագործումը գնահատելու, կայքի օպերատորների համար կայքի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ կազմելու և կայքի գործունեության և ինտերնետի օգտագործման հետ կապված այլ ծառայություններ տրամադրելու նպատակով: Google-ը կարող է նաև փոխանցել այս տեղեկատվությունը երրորդ կողմերին, երբ դա պահանջվում է օրենքով, կամ երբ այդ երրորդ կողմերը Google-ի անունից մշակում են տեղեկատվությունը: Google-ը չի կապի ձեր IP հասցեն Google-ի կողմից պահվող որևէ այլ տվյալների հետ: Կարող եք հրաժարվել թխուկների օգտագործումից՝ ընտրելով ձեր զննարկիչի համապատասխան կարգավորումները: 

Այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի ունենալ, որ դա անելու դեպքում հնարավոր է, որ չկարողանաք օգտագործել այս կայքի ամբողջական գործառնականությունը: Օգտագործելով այս կայքը՝ դուք համաձայնում եք Google-ի կողմից ձեր վերաբերյալ տվյալների մշակմանը՝ վերը նշված ձևով և նպատակներով: 
Լրացուցիչ մանրամասների համար, թե ինչպես է Google-ը մշակում ձեր տվյալները, ծանոթացեք Google-իԳաղտնիության քաղաքականությունը:   

Google Analytics-ի կողմից բոլոր այցելված կայքերում հետևելուց հրաժարվելու համար այցելեք՝https://tools.google.com/dlpage/gaoptout (համատեղելի է Chrome-ի, Internet Explorer 8–11-ի, Safari-ի, Firefox-ի և Opera-ի հետ).

Թխուկի անվանում Աղբյուր Գործողության ժամկետ Նախադրված կարգավիճակ
 _ga  santen.am  2 տարի

ԱՆՋԱՏ/ անհրաժեշտ է օգտվողի համաձայնությունը

 _gid  santen.am  24 ժամ

ԱՆՋԱՏ/ անհրաժեշտ է օգտվողի համաձայնությունը

 _gat  santen.am  1 րոպե

ԱՆՋԱՏ/ անհրաժեշտ է օգտվողի համաձայնությունը

 _AMP+TOKEN  santen.am 30 վայրկյանից մինչև 1 տարի

ԱՆՋԱՏ/ անհրաժեշտ է օգտվողի համաձայնությունը

 

Տվյալների շրջանառություն և պահպանում

Կայքից օգտվողների վերաբերող տվյալները չեն պահվի ավելի երկար ժամանակահատվածով, քան վերը նշված յուրաքանչյուր թխուկի տեսակի համար, բացառությամբ կայքին վնաս պատճառող համակարգչային հանցագործությունների ստուգման անհրաժեշտության դեպքերում՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Կայքի ծառայությունից ստացված ոչ մի տեղեկատվություն երբևէ չի հաղորդվում կամ չի տարածվում չճշտված հասցեատերերին:

Թխուկների (cookie) քաղաքականության թարմացում

Մեր կայքի թխուկների (cookie) քաղաքականությունը կարող է պարբերաբար թարմացվել, ուստի խորհուրդ է տրվում ամեն անգամ կայք մուտք գործելիս խորհրդակցել այս փաստաթղթի հետ՝ մեր թխուկների օգտագործման ցանկացած թարմացման մասին պատշաճ տեղեկացված լինելու համար:

Թխուկների (cookie) մասին լրացուցիչ տեղեկատվություն 

Այս կայքի միջոցով տեղադրված թխուկների (cookie) վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել մեր Գաղտնիության EMEA գրասենյակ ՝ privacy-emea@santen.comհասցեով: 

Կարող եք նաև այցելել www.aboutcookies.org, www.allaboutcookies.org կամ https://cookiepedia.co.uk/, որոնք պարունակում են ընդհանուր տեղեկություններ թխուկների (cookie) մասին և համապարփակ տեղեկատվություն զանազան զննարկիչների պարամետրերը փոփոխելու և ձեր համակարգչից թխուկները ջնջելու մասին: 

Թարմացվել է՝

2021 թ. հունվարի 11-ին