Breadcrumb

Օգտագործման պայմանները

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ԱՅՍ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՆԱԽՔԱՆ ԱՅՍ ԿԱՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ

Ներածություն 

Այս կայքը (www.santen.am) պատկանում և կառավարվում է Santen Oy («Santen») ընկերության կողմից, որն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանում Santen Oy տեղական ներկայացուցչության գրասենյակի միջոցով: Այս կայքը նախատեսված է մեր կայքի այցելուներին («դուք», «ձեր» կամ «օգտվողներ») տրամադրելու ընդհանուր տեղեկատվություն Սանտենի գործունեության վերաբերյալ, ինչպես նկարագրված է ստորև, Պայմանները (ինչպես սահմանված է ստորև նշված պարբերությունում) և այլ տեղեկություններ, որոնք պահանջում են գործող օրենքներն և կանոնակարգերը: 

Այս կայքի օգտագործման պայմանները («Պայմաններ»), ինչպես նաև Սանտենի կայքի Գաղտնիության քաղաքականությունը կարգավորում են այս կայքի օգտագործումը: Այս կայք մուտք գործելով կամ այլ կերպ օգտագործելով՝ դուք հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք, որ այս կայքը ենթակա է սույն Պայմանների, ինչպես նշված է ստորև, և հաստատում եք, որ առնվազն 18 տարեկան եք: 

Santen-ն իրավունք է վերապահում փոփոխել այդ պայմանները ցանկացած ժամանակ՝ առանց նախապես ծանուցելու: Նման փոփոխությունն ուժի մեջ կմտնի սույն կայքում տեղադրվելուց անմիջապես հետո: Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո կայքի ձեր շարունակական մուտքը կամ օգտագործումը կհամարվի փոփոխված Պայմանների ձեր վերջնական ընդունումը:

Լիցենզիան և օգտագործման ոլորտը 

Այս կայքը, ներառյալ իր «տեսքը և զգալը» և ամբողջ բովանդակությունը, ներառյալ, բայց չսահմանափակվելով միայն տեքստերով, նկարներով, գրաֆիկայով, տեսահոլովակներով, պաշտպանված են հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի և ամբողջ աշխարհում գործող այլ օրենքների ու համաձայնագրերի ուժով: Այս նյութերը պատկանում են կամ լիցենզավորված են Santen ընկերությանը: Բոլոր իրավունքները պաշտպանված են: 

Այս կայքում պարունակվող որևէ բան չպետք է մեկնաբանվի որպես արտոնագրի կամ այլ իրավունքների տրամադրում Santen-ի կամ որևէ երրորդ կողմի արտոնագրի, ապրանքային նշանի, հեղինակային իրավունքի կամ մտավոր այլ սեփականության նկատմամբ: Santen-ը կարող է դադարեցնել, փոխել կամ սահմանափակել այս կայքի օգտագործումը ցանկացած պատճառով՝ առանց ծանուցման:

Այս կայքի բովանդակությունը չի կարող պատճենվել, ներբեռնվել, փոփոխվել, տարածվել, երրորդ անձանց համար հասանելի դարձնել անձնական, ոչ առևտրային նպատակներից բացի այլ նպատակներով՝ առանց Santen-ի նախնական թույլտվության:

Եթե այլ բան նշված չէ, այս կայքում բոլոր ապրանքային նշանները պաշտպանված են ապրանքային նշանների մասին օրենքով: Santen-ի ապրանքների անվանումները, տարբերանշանները, ձևավորումները, կարգախոսները և առևտրային փաթեթավորումները, որոնք հայտնվում են այս կայքում, գրանցված ապրանքային նշաններ են, ծառայության նշաններ, առևտրային անվանումներ կամ նմուշներ և պաշտպանված են գործող օրենսդրությամբ: Հետևաբար, այդ իրավունքները խախտող ցանկացած գործողություն խստիվ արգելվում է:

Ընկերության, ապրանքային և ծառայության այլ անվանումները, որոնք տեղակայված են այս կայքում, կարող են լինել ապրանքային նշաններ կամ ծառայության նշաններ, որոնք պատկանում են երրորդ անձանց: 

Պատասխանատվությունից հրաժարում և պատասխանատվության սահմանափակում 

ԱՅՍ ԿԱՅՔԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ» ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ: ՄԵՆՔ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔ, ՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍ ԿԱՅՔՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆ, ՃՇԳՐԻՏ ԿԱՄ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ Է, ԵՎ ԴՈՒՔ ՉՊԵՏՔ Է ԱՅՆ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵՔ ՈՐԵՎԷ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՍ: ՍՈՒՅՆՈՎ ՄԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔ ՏԱԼՈՒՑ, ՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍ ԿԱՅՔՈՒՄ ՉԻ ԸՆԴՀԱՏՎԵԼ, ԿԱՄ ՈՐ ԿԱՅՔԸ ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՎԻՐՈՒՍՆԵՐ, ՈՐԴԵՐ, ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻԵՐ ԿԱՄ ԱՅԼ ԿՈԴ, ՈՐԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ՎԱՐԱԿԻՉ ԿԱՄ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Santen-ը ջանքեր է գործադրում, որպեսզի այս կայքի բովանդակությունը լինի ճշգրիտ, ամբողջական և նորացված, սակայն Santen-ն ուղղակիորեն հրաժարվում է իր ճշգրտության, ամբողջականության կամ թարմության վերաբերյալ որևէ երաշխիքներից կամ հավաստիացումներից:

Բացի այդ, Santen-ն իրավունք է վերապահում կասեցնել կամ դադարեցնել աշխատանքն այս կայքում, առանց ծանուցման, և Santen-ը պատասխանատվություն չի կրում որևէ վնասի կամ վնասների համար դրա հետևանքով:

Դուք պատասխանատու եք ցանկացած տեղեկատվություն հաստատելու համար` նախքան այն հիմք ընդունելը: Այս կայքի և բովանդակության օգտագործումը, որը հասանելի է այս կայքում, իրականացվում է բացառապես ձեր ռիսկով: Ձեր պարտականությունն է միջոցներ ձեռնարկել համակարգչային վիրուսների, որդերի և այլնի վնասները կանխելու համար, և Santen-ը պատասխանատվություն չի կրում որևէ այդպիսի ոչնչացնող բովանդակության պատճառած վնասի համար:

Santen-ը պատասխանատվություն չի կրում այս կայքում տեղեկատվության կամ հենց այս կայքի օգտագործման հետևանքով որևէ վնասի համար:

Բժշկական կամ մասնագիտական ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության հրաժարում 

Այս կայքի բովանդակությունը նախատեսված է Santen-ի դեղամիջոցների և ծառայությունների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրման, իրազեկության բարձրացման և գիտական ու կրթական տեղեկատվության տրամադրման համար և նախատեսված չէ և չպետք է հիմք ծառայի կամ մեկնաբանվի որպես փոխարինում կամ որպես բժշկական եզրակացություն կամ բժշկական խորհրդատվություն որևէ կոնկրետ բժշկական խնդրի կամ փաստացի հանգամանքի վերաբերյալ: Այս կայքի օգտվողներին խորհուրդ է տրվում դիմել բժշկական օգնության՝ անմիջապես դիմելով իրենց բուժմասնագետին ցանկացած հիվանդության վերաբերյալ, որը կարող է բուժման կարիք ունենալ։ 

Տեղեկատվություն օգտվողներից

Santen-ը պարտավոր չէ պատասխանել այս կայքի հետ կապված էլեկտրոնային փոստով կամ փոստային ձևերով հաղորդագրություններին: Եթե այլ բան չի պահանջվում օրենքով և թելադրված չէ մեր Գաղտնիության քաղաքականությամբ, ցանկացած հաղորդագրություն կամ նյութ, որը դուք տրամադրել եք այս կայքի միջոցով էլեկտրոնային փոստով կամ այլ եղանակով, ներառյալ ցանկացած տվյալներ, հարցեր, մեկնաբանություններ, առաջարկություններ և այլն, համարվում են և կդիտարկվեն որպես ոչ գաղտնի և ոչ անձնական։

Գաղտնիություն 

Այս կայքի միջոցով հավաքագրված ցանկացած անձնական նույնականացնող տեղեկատվություն կմշակվի և կօգտագործվի մեր Գաղտնիության քաղաքականություն  ինչպես նաև մեր Թխուկների քաղաքականության (cookie) համաձայն, ինչը ներառված է սույն Պայմաններում հղման միջոցով: Մեր գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ուղարկել մեզ էլեկտրոնային նամակ՝ privacy-emea@santen.com հասցեով:

Եթե մենք գրավոր համաձայնության չենք եկել, մենք պահանջում ենք, որ դուք օգտագործեք ցանկացած անձնական տեղեկատվություն, որը մենք տրամադրում ենք ձեզ մեր անձնակազմի անդամների և/կամ երրորդ անձանց մասին, միայն այն նպատակով, որի համար այդ տեղեկատվությունը բացահայտվում է ձեզ և համապատասխան գործող օրենքների և տվյալների պաշտպանության նորմատիվ ակտերի։

Աշխատանքի հնարավորություններ 

Մենք ողջունում ենք Santen-ի հետ աշխատելու հետաքրքրության դրսևորումները: Santen-ը թույլ չի տալիս խտրականություն կիրառել ռասայի, մաշկի գույնի, կրոնի, հաշմանդամության, ազգային ծագման, տարիքի, սեռի կամ գործող դաշնային, պետական կամ տեղական օրենսդրության կողմից պաշտպանված ցանկացած այլ հատկանիշների հիման վրա: Դուք հասկանում եք, որ ձեր ինքնակենսագրականը ներկայացնելու հրավերը կամ այս կայքում տեղադրված աշխատանքով հետաքրքրվածության արտահայտությունը չի նախատեսված և չի ստեղծում պայմանագիր ձեր և Santen-ի միջև աշխատանքի ընդունման կամ որևէ այլ օգուտի մասին: Դուք հասկանում եք, որ Santen-ին ձեր ուղարկված ցանկացած հաղորդագրություն աշխատանքի ընդունման մասին չպետք է դիտվի որպես աշխատանքի ընդունման դիմում, և ոչ մի պարտավորություն չի ստեղծում Santen-ի կողմից դրան պատասխանելու համար: Եթե Santen-ը շահագրգռված լինի ձեզ հետ միասին աշխատանքի տեղավորման հնարավորությունների ուսումնասիրությամբ, մենք կկապվենք ձեզ հետ՝ ի պատասխան ձեր հարցման։

Santen-ի հետ աշխատանքի հնարավորություններն ուսումնասիրելու համար, այցելեք մեր Կարիերայի էջը: Ծանոթանալու համար, թե ինչպես է Santen-ը հավաքում և մշակում Ձեր անձնական տեղեկություններն՝ նախաաշխատանքային և հավաքագրման նպատակով, խնդրում ենք կարդալ մեր Աշխատանքի ընդունման քաղաքականությունը.

Երրորդ կողմի կայքրը և հղումները 

Ձեր հարմարության համար, մենք կարող ենք տրամադրել երրորդ կողմի կայքերի հղումներ: Նման հղումները չեն նշանակում Santen ընկերության կողմից երրորդ կողմի ապրանքների կամ ծառայությունների հաստատում, ինչպես նաև ցանկացած նման երրորդ կողմի կայքերում ցանկացած բովանդակության հաստատում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Santen-ը պատասխանատվություն չի կրում նման երրորդ կողմի կայքերի բովանդակության համար և պատասխանատվություն չի կրում որևէ կորստի կամ վնասների համար, որոնք կարող են առաջանալ ձեր կողմից օգտագործման հետևանքով: Այս կայքի հղմամբ ցանկացած կայք մուտք գործելն իրականացվում է ձեր սեփական ռիսկով: 

Բացի այդ, դուք պետք է ձեռք բերեք նախնական գրավոր թույլտվություն Santen-ից, եթե մտադիր եք տեղադրել այս կայքը ցանկացած այլ կայքում, կամ օգտագործել այս կայքն այլ կերպ, քան նշված է սույն Պայմաններում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Santen-ը չի կրում որևէ պատասխանատվություն կամ լիազորություններ բովանդակության համար ցանկացած կայքում, որը տեղադրում կամ օգտագործում է այս Santen կայքը:  

Սոցիալական ցանցեր

Նորությունների թողարկումները, ֆինանսական հաշվետվությունները և այս կայքի բոլոր այլ բովանդակությունները արտացոլում են Santen-ի պաշտոնական քաղաքականությունն ու դիրքորոշումները: Santen-ը պահպանում է սոցիալական ցանցերի հաշիվները (ինչպիսիք են LinkedIn-ը, Twitter-ը) որպես հաղորդակցման ուղիներ իր վերջին նորությունների և գործունեության համար, ինչպես նաև արտաքին լսարաններում կարիերայի հնարավորությունների ստեղծման համար: Այնուամենայնիվ, Santen-ի աշխատակիցների կողմից սոցիալական ցանցերի և նմանատիպ այլ ծառայությունների կայքերում տեղադրված տեղեկատվությունը չի արտացոլում Santen-ի քաղաքականությունը կամ դիրքորոշումը:

Որպեսզի համոզվեք, որ մեր կորպորատիվ կապերը համապատասխանում են մեր տեսլականին և ժամանակակից բարոյական, իրավական և նորմատիվ չափանիշներին, մենք ներկայացրել ենք մի քանի հիմնական առաջարկություններ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչն ենք մենք համարում Santen-ի սոցիալական ցանցերի նպատակահարմար օգտագործում: Լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք կարդալ մեր պաշտոնական սոցիալական մեդիայի օգտագործման գլոբալ պայմանները:.

Կարգավորող օրենսդրություն, իրավասություն և բաժանելիություն

Այս Պայմանները կարգավորվում են և մեկնաբանվում են Ֆինլանդիայի օրենսդրությանը համապատասխան: Բոլոր դատական վարույթները, որոնք վերաբերում են սույն Պայմանների կամ սույն կայքի հետ կապված տարաձայնություններին, ընդդատյա են Ֆինլանդիայի Հելսինկիի դատարանների իրավասությանը:

Santen-ը չի կատարել որևէ հայտարարություն, որ տեղեկատվությունը կայքում հարմար է կամ մատչելի օգտագործման համար այլ վայրերում, և մուտք դեպի Santen կայք այն տարածքներում, որտեղ կայքի բովանդակությունը կարող է անօրինական լինել, արգելվում է: Նրանք, ովքեր ընտրում են Santen կայքի բովանդակությանը մուտք գործել այլ վայրերից կամ Հայաստանից տարբեր երկրներից, դա անում են սեփական նախաձեռնությամբ և պատասխանատվություն են կրում տեղական գործող օրենքների պահպանման համար։

Եթե այդ Պայմանների որևէ դրույթ ճանաչվել է իրավասու դատարանի կողմից անվավեր կամ ոչ օրինական, այս Պայմանների այլ դրույթները կմնան ուժի մեջ: Այդ դեպքում Santen-ը կարող է պատշաճ կերպով փոխարինել սույն Պայմանների ցանկացած նման անվավեր կամ օրինական ուժ չունեցող դրույթ վավեր և կատարման ենթակա դրույթով, որը կհասնի, որքան հնարավոր է, այդպիսի անվավեր կամ օրինական ուժ չունեցող դրույթի տնտեսական, գործարար և այլ նպատակների:

Պատասխանատվություն և խախտումներ 

Դուք ստանձնում եք այս կայքի օգտագործման կամ դրա մուտքի համար ամբողջ պատասխանատվությունը, ներառյալ ցանկացած մուտք դեպի Santen կամ այս կայքի միջոցով ձեռք բերված այլ գրականություն, և հրաժարվում եք Santen-ի դեմ գործ հարուցելու բոլոր պահանջներից կամ պատճառներից:
 
Ավելին, սույնով երաշխավորում եք, որ այս կայքը չեք օգտագործելու՝
ա) ապօրինի, վնասակար, սպառնացող, վիրավորող, բռնարար, հետապնդող, տանջող, զրպարտիչ, գռեհիկ, անպարկեշտ, զրպարտիչ, ուրիշի անձնական կյանքի մեջ միջամտող, ատելի, կամ ռասայական, էթնիկական կամ այլ կերպ առարկելի բովանդակություն վերբեռնելու, տեղադրելու, էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ այլ կերպ փոխանցելու համար.
(բ) առանց անձի նախնական գրավոր համաձայնության, այդ անձի վերաբերյալ անձնական տվյալներ վերբեռնելու, փակցնելու, էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ այլ կերպ փոխանցելու համար.
գ) վերբեռնել, փակցնել, ուղարկել էլ-նամակ կամ այլ կերպ փոխանցել որևէ բովանդակություն, որը խախտում է որևէ կողմի որևէ արտոնագիր, ապրանքային նշան, առևտրային գաղտնիք, հեղինակային իրավունք կամ սեփականության իրավունքներ.
դ) խախտել ցանկացած կիրառելի օրենք կամ կանոնակարգ՝ կապված ձեր կայքի օգտագործման հետ, ներառյալ, բայց չսահմանափակվելով, արժեթղթերի ցանկացած բորսայով հրապարակված կանոնակարգերով կամ
ե) հավաքել կամ պահպանել այլ օգտվողների վերաբերյալ անձնական տվյալներ:

Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք կարող ենք դադարեցնել ձեր կայքի մուտքը, եթե պարզվի, որ ձեր վարքն անօրինական է, բռնի և անհամատեղելի է սույն Պայմանների ոգու և այս Պայմանների որևէ դրույթի հետ: Բացի այդ, մենք մեզ իրավունք ենք վերապահում հեռացնել բոլոր այն նյութերը, որոնք մենք համարում ենք անտեղի, անօրինական կամ որևէ կերպ հակասում են մեր ընդունած արժեքներին և էթիկայի չափանիշներին: 

Մենք խորհուրդ ենք տալիս օգտվողներին, ովքեր հայտնաբերել են անընդունելի բովանդակություն, անմիջապես կապվել մեզ հետ՝ ashot.sargsyan@santen.com.

Կոնտակտային տվյալներ 

Այս Պայմանների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ՝: ashot.sargsyan@santen.com.

Թարմացվել է՝ 2021 թ. հունվարի 11-ին