Ինչպես դառնալ Սանտենի գործընկեր
Երկարաժամկետ, բովանդակալից գործընկերության ստեղծում
Ինչու՞ համագործակցել Սանտենի հետ
Երկարաժամկետ, բովանդակալից համագործակցություներն առանցքային են Սանտենի համար: Որպես միջին դեղագործական ընկերություն՝ մենք աշխատում ենք արդյունավետ և համագործակցում նորարար գործընկեր ընկերությունների, գիտահետազոտական ինստիտուտների և գիտական հաստատությունների հետ ՝ այդպիսով օգտագործելով նրանց փորձը: Դա օգնում է արագացնել հետազոտությունների և մշակումների տեմպը և մեծացնել դրանց խորությունը, հետևաբար հիվանդներին ավելի արագ հնարավորություն տալ բուժում ստանալու:
Հիվանդների կարիքները և հաճախորդների բավարարվածությունն ընկած են այն ամենի հիմքում, ինչ մենք անում ենք: Դա պատասխանատու ձեռնարկատիրական մոտեցում է: Մենք ձգտում ենք բարելավել աչքերի առողջությունն ու տեսողությունը հնարավոր ամեն կերպ՝ սկսած արտադրանքի փոփոխություններից, մինչև բուժման առաջատար գիտական հայտնագործումներ, մինչև չբավարարված բժշկական կարիքներին անդրադարձող լուծումներ:
Մենք հասկանում ենք վճարողների և հիվանդների կարիքները առողջապահության տնտեսության մատչելիության տեսանկյունից և հավասարակշռում ենք դրանք նորարարություն ունենալու մեր ցանկության հետ, որն իր հերթին պայամանավորված է հիվանդներին էլ ավելի օգտակար լինելով:
Որպես ամբողջությամբ ինտեգրված, համաշխարհային շուկայում դիրքավորված ընկերություն, մեր համաշխարհային կարգի հետազոտական և մշակման կենտրոնները, արտադրական հարթակներն ու վաճառքի և շուկայավարման գործառնությունները թույլ են տալիս մեզ առաջարկել նորարարական ապրանքներ, որոնք հաջողություն են բերում մեր յուրաքանչյուր գործընկերությանը: