Breadcrumb

  1. Մեր տեսլականը
  2. Պատասխանատվություն

Պատասխանատվություն

Էթիկական գործողություններ

Մենք անընդհատ վերանայում ենք հիվանդների բժշկական կարիքները, և անմիջապես ի պատասխան դրանց ենք զարգացնում մեր արտադրանքը: Բացի դրանից, օգտագործելով գիտական և հետազոտական նորագույն գիտելիքները, մենք վստահության փոխհարաբերություններ ենք հաստատում տեղական համայնքների հետ, որպեսզի խորապես ներգրավվենք նրանց ամենօրյա ակնաբուժական առողջապահական կարիքների մեջ: Մենք քրտնաջան աշխատում ենք, հիվանդների կարիքները բավարարող դեղամիջոցների կայուն մատակարարումն ապահովելու համար:

Մենք հարգում ենք մարդու իրավունքները մեր բոլոր բիզնես գործողություններում և ձգտում ենք նպաստել առանց նախապաշարմունքների հասարակության ձևավորմանը: Միավորված Ազգերի Կազմակերպության Գլոբալ Պայմանագրին (ՄԱԿԳՊ) անդամակցելով՝ մենք կիրառում ենք մարդու իրավունքների, աշխատանքի, շրջակա միջավայրի և կոռուպցիայի դեմ պայքարի տաս հիմնական սկզբունքները: Դա ներառում է մեր աշխատակիցներին մասնագիտական զարգացման լավագույն հնարավորություններն ընձեռելը, ինչպես նաև ապահով և հարմարավետ աշխատանքային միջավայրով ապահովելը: Մեր բիզնես գործընկերների հետ աշխատանքի ընթացքում մենք հետևում ենք արդար պրակտիկայի բարձրագույն մասնագիտական ստանդարտներին և ձգտում ենք նվազագույնի հասցնել անհամապատասխանության դեպքերը:

Շրջակա միջավայրի պահպանությունը մեզ համար կարևոր է: Մենք նվազեցնում ենք մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գլոբալ տաքացման դեմ միջոցների ձեռնարկման, քիմիական նյութերի օգտագործման կառավարման, թափոնների կրճատման և կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ աշխատելու միջոցով:

Բարեգործություն և կորպորատիվ նվիրատվություն

Ամբողջ աշխարհում մենք աջակցում ենք.

  • Ակնաբուժության Միջազգային Խորհրդի (ԱՄԽ) Հիմնադրամի «դասավանդել ուսուցիչներին» աշխատանքին՝ վերապատրաստելով զարգացող երկրների ակնաբույժներին
  • «Գլաուկոմայի Հետազոտական Հիմնադրամին», «Գլաուկոմայի Եվրոպական Հասարակությանը» (բնակիչների վերապատրաստման դասընթաց) և «Գերմանական Ակնաբուժական Հասարակության Աչքի Հիմնադրամին» (Stiftung Auge) (հիվանդների առողջության բարելավման մի քանի ծրագրեր)
  • այն կազմակերպություններին, ներառյալ «Helen Keller International»-ը, որոնք աշխատում են զարգացող երկրներում և նպատակ ունեն բարելավել աչքերի խնամքը և կուրության կանխարգելումը
  • “Help International“-ին, որը շահույթ չհետապնդող բժշկական օգնության կազմակերպություն է. աշխատում է Գվատեմալայի հետազոտական հաստատություններում, ներառյալ՝ համալսարաններ, ակադեմիական հասարակություններ և մասնագետների հետազոտական խմբեր, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններ, ինչպես օրինակ՝ «Գլաուկոմայի Հետազոտական Հասարակությունը»
  • եղջերաթաղանթի փոխպատվաստման ծրագրերին, ուղեկցող շների զարգացման ծրագրերին,
  • տեսողության խնդիրներ ունեցող անձանց գործունեության աջակցության խմբերին
  • տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար սպորտային ծրագրերին, այդ թվում` համագործակցելով «NPO Ճապոնիայի կույր ֆուտբոլի ասոցիացիայի» և «Լեհաստանի կույր թենիսի ասոցիացիայի» հետ
  • «Գլաուկոմայի համաշխարհային ասոցիացիայի» և «Գլաուկոմայով հիվանդների համաշխարհային ասոցիացիայի» միջոցով գլաուկոմայի վաղ հայտնաբերման իրազեկման միջոցառումներին
  • համայնքներում աղետներից տուժածներին օժանդակությանը (2018թ.-ի իտալական երկրաշարժից տուժածներին Սանտենն աջակցել է OneDollarGlasses-ի միջոցով` իրականացնելով 10,000 կամավորական ժամերի ծրագիրը)